Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

ՈՒշադրության կենտրոնում է «Կինոյի մասին» ՀՀ օրենքի մշակումը

ՈՒշադրության կենտրոնում է «Կինոյի մասին» ՀՀ օրենքի մշակումը
01.06.2015 | 14:15

Վերջին շրջանում ուշադրության կենտրոնում է «Կինոյի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը: Օրենքի մշակման նախաձեռնությունը ՀՀ նախագահին էր, ում հանձնարարությամբ մշակույթի նախարարությունը ստեղծեց համապատասխան հանձնաժողով: Իրականացվել է հանձնաժողովային չորս նիստ: Նախատեսվում են նաև հանրային լսումներ: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը: Անդրադառնալով մեղադրանքներին, որ պետական պաշտոնյաներն են գրում օրենքը, նշեց. «Հանձնաժողովում պետական պաշտոնյա միայն ես եմ և կինոկենտրոնի տնօրենը, եթե այդպես կարելի է ասել: Մնացածը կինոարտադրողներ են, պրոդյուսերներ, կինոգործիչների միության ներկայացույցիչներ»: Փոխնախարարը նշեց նաև, որ «Կինոյի մասին» օրենքը նպաստավոր պայմաններ կստեղծի կինոարտադրության զարգացման, կինոոլորտի կարգավորման համար: Միջազգային երկկողմ պայմանագրեր կնքելու համար նույնպես անհրաժեշտ նախապայման է կինոյի մասին օրենքի ոլորտի կարգավորած լինելը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ. – Զրույցը Արթուր Պողոսյանի հետ՝ «Իրատեսի» առաջիկա համարներից մեկում:

Դիտվել է՝ 2285

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ